1.07.2025
Կառավարությունը մտադիր է Ֆոնդային բորսան աշխուժացնել
prev Նախորդ նորություն

Հայաստանը 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում կունենա ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ

Այսուհետ Հայաստանը 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում կունենա ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ պետք է այդ հարթակն օգտագործել և հնարավորություն տալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ներկայանալ պետության անունից:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ ձեռք է բերվել պայմանավորածություն, որը նախարարության համար լրացուցիչ ծախս չի լինելու, քանի որ ծախսերը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները:

«ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարին և բիզնեսի ոլորտին առաջարկում ենք մտածել՝ գուցե նման հարթակ էլ իրենց համար պետք լինի ստեղծել, որպեսզի առևտրային ներկայացուցչություններ առանձին չգործեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

ԱՄԷ ներդրումային հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով