26.11.2024
Անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը մտադիր է Ֆոնդային բորսան աշխուժացնել

Կառավարությունը մտադիր է Ֆոնդային բորսան աշխուժացնել:

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում՝ Ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ:

Վարչապետը նշեց, որ նման հանձնարարականը մեկնաբանելու թերևս կարիք չկա.

«Կարծում եմ՝ մեկնաբանելու կարիք չկա: Մենք ուզում ենք և Ֆոնդային բորսան աշխուժացնել, և այդ հրապարակն ու հարթակը ստեղծենք, ինչպես նաև այդ ընկերություններում կառավարման մակարդակը բարձրացնենք»,- ասաց նա: