22.04.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն դարձյալ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանագծման գործընթացը

«Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվեն սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները»,- այս հարցով ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարարին դիմեց "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


«Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն եւ հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնելու Ալմաթիի հռչակագրին համահունչ»,- արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Միայն պարտավորություն կա, որ այս գործընթացը համահունչ կլինի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին: Չկա վերջնական պայմանավորվածություն, թե կոնկրետ որ քարտեզի վրա դա կանցկացվի: Որքան գիտեմ, Քիշնևում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահը որևէ առարկություն չի հայտնել՝ կապված 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի օգտագործման հեռանկարի հետ»,- ասել է նա։


 

Կտրվի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան