24.11.2024
Զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվել է
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսին Վաշինգտոնում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։


Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոլդովայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտագին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում։


Նշենք, որ Էրդողանի երդմնակալության օրը թուրքական մամուլը գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը կարճ զրույցի ընթացքում մտադրություն են հայտնել կրկին հանդիպել հաջորդ շաբաթ։