11.09.2026
Հայաստանն ու Վրաստանը կարևորել են երկկողմ տնտեսական կապերի դինամիկ ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը և Զուպանչիչն ընդգծել են Արցախի շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:


Ըստ աղբյուրի՝ Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:


«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:


Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են անվտանգային միջավայրը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ