23.11.2024
ԱՄՆ ընտրությունների արդյունքները ազդեցություն կունենան ՀՀ նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա
prev Նախորդ նորություն

Վարչապետ. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կդիտարկեն էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կդիտարկեն էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները: Այս մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կարևորելով էներգետիկայի ոլորտի ինտենսիվ զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնաբավ լինելը:

Նա նշել է, որ ՀՀ կառավարության անդամները որոշակի ոլորտներում կուսումնասիրեն Լեռնային Ղարաբաղում կատարված ծրագրերը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և պատրաստ են քննարկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում: