22.05.2025
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին
prev Նախորդ նորություն

Վարչապետը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն:


Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:


Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:


Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:


 


 


 

Արդբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի նպաստում կայունության հաստատման ջանքերին. Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան