25.11.2024
Ռուսական վեկտորի մերժումը ինքնաբերաբար նշանակում է անցում թուրքական ազդեցության տակ
prev Նախորդ նորություն

Նարեկ Մկրտչյանը կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մայիսի 8-10-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ` Աբու Դաբի։ Նախարարը Աբու Դաբիում կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին։


Նշենք, որ AIM - ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում: