26.11.2024
Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
prev Նախորդ նորություն

Պետք չէ ակնկալել, որ Իրանը ներդրում կանի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար. Փոխնախարար

Իրան-Հայաստան երկաթգիծը շատ ծախսատար է, Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին, սակայն բավարար միջոցներ չունի։ Այս մասին Ազգային Ժողովում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ կան որոշ պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն այդ ծրագիրը իրականացնելու համար։ Եվ պետք չէ ակնկալիք ունենալ, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել.

«Դա սխալ է, որովհետեւ Իրան, դուրս է գալով պատժամիջոցների տակից, ինքն էլ անհրաժեշտ միջոցների կարիք ունի՝ նախ իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցմանը, ապա Քոչարյանը նշեց, որ ֆինանսավորող կողմ հանդես է գալիս Ադրբեջանը, իսկ բացի այդ՝ երկաթգիծը կառուցվում է հարթավայրում, որն ավելի է հեշտացնում գործը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր հատվածն է կառուցում, նաև գումար է հատկացնում Իրանին, որ Իրանի հատվածում այն եւս կառուցվի, իսկ Հայաստանի դեպքում Իրանն իր տարածքինը պիտի կառուցի, մենք՝ մերը:

Շավարշ Քոչարյանը նաև հավելեց, որ Հայաստանի համար Իրանի հետ համագործակցությունը առաջնային կարևորություն ունի ռազմավարական ու անվտանգության տեսանկյունից, հետո նոր տնտեսական: