23.11.2024
Նիկոլ Փաշինյանը՝ «էթնիկ» փոքրամասնություն
prev Նախորդ նորություն

Բաքվի բռնապետական վարչախմբի հետ քննարկելու ոչ մի հարց չպետք է լինի. Ոսկանյան

«Ամերիկայի ձայնը», հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ընթացող՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվող հարցերից է «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:


«Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ էթնիկական փոքրամասնություն մեծ հաշվով չունի իրավունքների և ընդհանրապես՝ անվտանգության որևէ խնդիր։


Ուստի առնվազն տարօրինակ է, թե Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչների հետ Հայաստանի էթնիկական փոքրամասնությունների ի՞նչ խնդիր է կարելի ընդհանրապես քննարկել՝ այն էլ, հաշվի առնելով, որ արհեստածին Ադրբեջանում հենց այս պահին փաստացի ձուլման և «սպիտակ» ցեղասպանության զոհ են թալիշները, թաթերը, լեզգիները և այլ տեղաբնիկ ժողովուրդներ։


Եվ երկրորդը՝ քանի որ իր հայրենիքում հազարամյակներ շարունակ բնակվող Արցախի Հանրապետության հայությունը ո՛չ արհեստածին Ադրբեջանի կազմում է, ո՛չ էլ էթնիկական փոքրամասնություն, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի հետ այդ առումով նույնպես քննարկելու ոչ մի հարց չպետք է լինի»,- գրել է Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում։