20.04.2025
«Գոլդեն Փելիս» հյուրանոցին օտարված ավելի քան 17 հազար քմ հողամասը կվերադարձվի պետությանը
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է արգենտինացի հասարակական գործիչների պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է արգենտինացի հասարակական գործիչների և լրագրողների պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ Արգենտինան ներկայացնող գործիչներին, ովքեր իրենց հայրենիքում ջանքեր են գործադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու և հնարավորության սահմաններում որոշակի օգնություն ցուցաբերելու համար:


Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության բովանդակության վերաբերյալ:


Ներկաների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումներին և ընդգծել, որ Հայաստանը շարժվում է հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու սկզբունքներով:


Զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:


 

Քննարկվել է ԱՊՀ մասնակից երկրների միջև փոխօգնությանը վերաբերող համաձայնագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար