Խիստ մտահոգություն ենք հայտնում անցակետի տեղադրման կապակցությամբ. ԵԽ պատգամավորներ
Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը հրապարակել է ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին․
«Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի,
Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի,
Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի կողմից,
«Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին», Բրյուսել, 25 ապրիլի 2023.
«Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի՝ կատարման համար պարտադիր վճռի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»։