20.04.2025
Իրականացվելու է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք
prev Նախորդ նորություն

Անօրինական տեղադրված անցակետի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Այս մասին VERELQ-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։


Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:


Հիշեցնենք, Ադրբեջանը կիրակի օրը, խախտելով բոլոր Եռակողմ պայմանավորվածությունները, Լաչինի միջանցքում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում անցակետ է տեղադրել: Երեկ արդեն Ադրբեջանն այդ տարածքում ցուցանակ է տեղադրել, որին գրված է. "Բարի գալուստ Ադրբեջանի Հանրապետության տարածք":

Արցախից 16 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար