21.04.2025
Հայաստանում Դիմաշ Կուդայբերգենի համերգը լի կլինի անակնկալներով
prev Նախորդ նորություն

Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը քննարկել են Ադրբեջանի նոր ոտնձգությունները

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուռլասի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը և Լուկաս Ֆուռլասը անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, ինչպես նաև ընդգծվել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը։

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար