20.04.2025
Հասարակության հաշտեցումն ավելի հեշտ է, քան թվում է. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը սպասում է դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի. ԱԳՆ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին:


Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։

Իրականացվելու է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար