11.11.2026
Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց
prev Նախորդ նորություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով:


Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար:


 

ՀՀ արտաքին քաղաքականության հավատամքը հարևանների հետ խաղաղության հաստատումն է. Խաչատուրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` 168.am
09.11.2026
Երևանը պատասխանել է գազի հարցով Մոսկվայի նամակին․ Խուդաթյանը մանրամասներ չի հայտնում