23.11.2024
Բաբայանի կողմից Նիկոլին երեկ մատուցած հերթական «բարոյական աջակցությունը» տապալված է
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընտրեց Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը. Սուրենյանց

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում՝ դարձյալ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին: Այս մասին  Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


"Այն, որ Ադրբեջանը երբեք համաձայն չի եղել ԼՂ անկախությանը, սա ակնհայտ փաստ է:

Դրա համար էր Հայաստանի առաջին իշխանությունը 1994-97թթ-ին բանակցում այն տրամաբանությամբ, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տրամաբանությամբ՝ կարգավիճակի ճշգրտման հարցը թողնելով ապագային:

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանվող Փուլային տարբերակն, ըստ էության, ճանաչում էր ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը, փաստացի անկախություն էր երաշխավորում Արցախի համար՝ միջազգային ամուր երաշխիքներով:

1998-ի հեղաշրջումից հետո, ԼՂ-ն բանակցային գործընթացում սուբյեկտից վերածվեց օբյեկտի ու այդ հանգամանքը որոշակի արտացոլում գտավ Մադրիդյան սկզբունքներում, որոնք, ինչպես կանխատեսվում էին, ավելի ոչ բարենպաստ էին հայկական կողմի համար, քան էր 1997-ի Փուլային տարբերակը:

Այնուամենայնիվ, թե Մադրիդյան սկզբունքները, դրա դրա տարբեր մոդիֆիկացիաները, այդ թվում՝ Լավրովի, պլանը, իրականություն դառնալու պարագայում՝ հստակ երաշխավորում էին ԼՂ-ի քաղաքական սուբեկտությունը, նրա ժողովրդի անվտանգությունը:

Մադրիդյան սկզբունքներին «պատերազմ» հայտարարած Փաշինյանն՝ իր անհեռատես քաղաքականությամբ, 44-օրյա պատերազմի հետևանքով, ոչնչացրել է ԼՂ սուբեկտության հեռանկարը՝ այն, ըստ էության, դարձնելով Ադրբեջանի ներքին հարց կամ լավագույն դեպքում՝ ռուս- ադրբեջանական սակարկության թեմա:

Սրան գումարած՝ Փաշինյանի այդ քաղաքականությունը չի երաշխավորում անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, որպես ալիբի, նշում են նրա կողմնակիցները:

Եվ այս անհեռատես քաղաքականության համար վճարել է հայ ժողովուրդը՝ իր հազարավոր զավակների կյանքերի գնով:
Ահա, թե ինչը չի ներվելու Փաշինյանին:

Ինձ պես ռացիոնալ մտածող հազարավոր մարդիկ չեն ակնկալել, որ Փաշինյանը հասնելու է ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, մեր ակնկալիքը շատ հստակ է եղել, որ նա արձանագրելու է իր ստացած ժառանգությունը ու ԼՂ խնդիրը լուծելու քաղաքական կամք ու խիզախություն է դրսևորելու:

Նա ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը",- գրել է Սուրենյանցը: