25.11.2024
ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացումը
prev Նախորդ նորություն

Հայտարարվել է երիտասարդ գիտնականների և ասպիրանտների գիտական հոդվածների մրցույթ

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (ք.Մոսկվա) աջակցությամբ հայտարարում է հայաստանյան բուհերի և ակադեմիական կենտրոնների երիտասարդ գիտնականների և ասպիրանտների (մինչև 35 տարեկան) գիտական հոդվածների մրցույթ:


Մրցույթի թեման է՝ «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր. պատմություն, ժամանակակից վիճակ և հեռանկարներ»: Ներկայացված հոդվածներում կարող են լուսաբանվել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի հետևյալ ոլորտները.

• Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները:
• Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում:
• Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում:
• Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գիտության, կրթության և մշակույթի ոլորտում:
• Հայաստանը և Ռուսաստանը որպես ընդհանուր քաղաքակրթական տարածքի մասեր:

Ներկայացված գիտական հոդվածները պետք է ներկայացվեն հայերեն կամ ռուսերեն,15 էջից ոչ ավելի ծավալով (տառատեսակ՝ 12, տառաձև՝ TimesNewRoman,միջտողային տարածք՝ 1):

Աշխատանքները կարող են բաժանված լինել ենթագլուխների: Աղբյուրները և օգտագործված գրականությունը պետք է արտացոլվեն տողատակում, յուրաքանչյուր էջի տակ: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի ռուսերեն համառոտագիր(15 տողից ոչ ավել):

Լավագույն գիտական հոդվածները կտպագրվեն «Բանբեր․Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» ԵՊՀ գիտական պարբերականում կամ համալսարանական այլ պարբերական հրատարակություններում: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 10-ն է:

Մրցույթային աշխատանքները պետք է ներկայացվեն էլեկտրոնային, ինչպես  նաև տպագիր տարբերակներով (էլ. հասցե՝ [email protected] Հոդվածների տպագիր տարբերակները պետք է ներկայացվեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն (ք.Երևան, ԱլեքՄանուկյան փողոց 1, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասնաշենք, սենյակ 306, հեռախոս` 060710083):

Կոնտակտային անձ` Կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյան (հեռախոս` 096911991):

Ստեղծված է ժյուրի, որը կազմված է հետևյալ գիտնականներից և փորձագետներից:
1. Գեղամ Պետրոսյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
2. Ալեքսանդր Մարկարով – ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
3. Ժակ Մանուկյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
4. Գևորգ Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու:
5. Արամ Սաֆարյան – Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Մրցույթի հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.
1. Մեկ առաջին մրցանակ:
2. Երկու երկրորդ մրցանակ:
3. Երեք երրորդ մրցանակ:
4. Խրախուսական մրցանակներ:

Մրցույթի հաղթողների համար նախատեսված են արժեքավոր մրցանակներ: Նրանց կհանձնվեն նոութբուքներ, բջջային հեռախոսներ, ականջակալներ: Հաղթողներին և լավագույն մասնակիցներին կհանձնվեն դիպլոմներ Երևանի պետական համալսարանի ռեկտորի և Մոսկվայի Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ:

Դիպլոմները և մրցանակները կհանձնվեն 2023թ. մայիսի 25-ին «Ռուսաստանը և աշխարհը. Երկխոսություն 2023. նպատակներ և արժեքներ: Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման գործում» միջազգային կոնֆերանսի լիագումար նիստում, որը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում: