1.08.2025
ՄԻՊ դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել սահմանված արգելքը
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:


Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:


 

Երևանում կբացվի Վլադիմիր Աբրահամյանի ֆրանսիական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան