24.11.2024
Մամուլի տեսություն. Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը լարվածություն է ստեղծում շփման գծում. Պաշտպանության նախարարը՝ Կասպշիկին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը: «Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը»,- ասել է Սարգսյանը:

Դեսպան Կասպշիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում՝ շփման գծում լարվածության նվազման նպատակով և հույս հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջընթաց գրանցել վերոնշյալ ուղղությամբ: