Ընդդիմադիր պատգամավորն ազատ է արձակվել
Աժ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալման 72 ժամը լրանալուն պես ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, անցած շաբաթ պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի միջև: Ըստ հաղորդման՝ Վարդանյանի կողմից նկատողություն ստանալուց հետո Սահակյանը նրան հարվածել է, վնասվել է Վարդանյանի ձախ հոնքը: Նա դիմել է բժիշկների օգնությանը, ապա դուրս գրվել հիվանդանոցից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել Ոստիկանության բաժին։