Սա կազմակերպված սադրանքների շարք է. Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ Աշոտ Փաշինյանին ծեծել են
ԱԺ նախագահ Ալենը Սիմոնյանը հաստատեց շրջանառվող լուրեը, թե Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը ծեծի է ենթարկվել.
"Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:
Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու",- գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, նախօրեին Ալեն Սիմոնյանը տհաճ միջադեպի հերոս է դարձել. Կասկադում քաղաքացիներից մեկը, տեսնելով նրան, վերջինիս անվանել է դավաճան: Դրանից հետո Սիմոնյանի թիկնապահները ձեռքերից բռնել են քաղաքացուն, Ալեն Սիմոնյանը նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո թքել քաղաքացու աչքին: Թիկնապահները քաղաքացուն պահել են այնքան ժամանակ, մինչ ժամանել է ոստիկանությունը և քաղաքացուն տեղափոխել են բաժին: Անձը ստուգելուց հետո քաղաքացուն թողել են:
Վերջինս կանադահայ է: Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մի ծավալուն գրառում էր կատարել, որից պարզ է, որ նա չի պատրաստվում ներողություն խնդրել կամ այլ տեսակի պատիժ կրել: