7.10.2024
Հայաստանը հետաքրքրված է Թունիսի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արցախը լուրջ մարտահրավերների առջև է, բայց հաջողության բանաձևը նույնն է. Վարդանյան

Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Մեր ամբողջ պատմությունը ապացուցում է, որ մեզ հաջողվել է հաղթահարել փորձություններն այն ժամանակ, երբ հստակ նպատակ ու գաղափարախոսություն ենք սահմանել, համախմբվել ենք դրա շուրջ, մեր կամքի ու ոգու, իրական առաջնորդների շնորհիվ կարողացել ենք արժանապատիվ պայքար մղել և մեր պատմության մեջ նոր ու լուսավոր էջ բացել: Այս մասին արցախցիների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

"Այսօր էլ անցնում ենք ծանր փորձությունների միջով, Արցախը լուրջ մարտահրավերների առջև է: Բայց հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է, մեր կամքի ու ոգու, մեր հստակ նպատակի, մեր իրական արժեքների, միմյանց նկատմամբ հավատի ու վստահության մեջ",- ասել է Վարդանյանը:


 


 

Նախագահը աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Հաջորդ նորություն next
 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
07.10.2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը