5.07.2025
Լաչինի միջանցքում ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի․ ԵԽԽՎ համազեկուցողներ
prev Նախորդ նորություն

Ներկայացվել է Երևանի 85 հա տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման առաջարկ

Կառուցապատման ներդրումային ծրագրի առաջարկ քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում փետրվարի հյուրընկալել են կառուցապատող ընկերության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:


Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, դիտարկվում է մայրաքաղաքում՝ 85 հա տարածքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով փոխվարչապետի հանձնարարությամբ մեկնարկել են հանդիպումներ կառուցապատման առաջարկներ ներկայացնող ընկերությունների հետ:


Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լսել են հանդիպմանը մասնակցող կառուցապատողի առաջարկները՝ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու վերաբերյալ, ընդգծել քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծի մշակման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացրել քաղաքաշինական ընթացակարգերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման մանրամասներին:

ՀՀ դեսպանն Իսպանիայի խորհրդարանում ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով