8.06.2025
Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ 9-ական անձ է տեղափոխվել
prev Նախորդ նորություն

Վրաստանի նոր դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:


ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան, քննարկել դրանց խորացմանն ուղղված երկկողմ հարցերի լայն շրջանակ։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:


Նախարարի տեղակալը նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը։ Դեսպանին տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Ռուբեն Վարդանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը դատապարտելի քայլ է. «Միասին» շարժում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին