25.11.2024
Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր
prev Նախորդ նորություն

Բաշար ալ-Ասադը երախտագիտություն է հայտնել Հայաստանին Սիրիային օգնելու համար

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։


Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանին փրկարարական խմբերի և հումանիտար օգնության համար, որոնք ուղղված էին երկրաշարժից տուժած շրջաններին։


Ասադն ընդգծել է պատմական կապերը, որոնք միավորում են Սիրիային և Հայաստանին։


Նախագահ Ասադն շեշտել է նաև Սիրիայի և Հայաստանի միջև համատեղ երկկողմ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը, որը կհամապատասխանի երկու ժողովուրդների ընդհանուր շահերին։


Արարատ Միրզոյանը ցավակցել է ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ և վստահեցրել, որ Հայաստանը Սիրիայի կողքին է՝ հիշելով, թե ինչպես է Սիրիան օգնել Հայաստանին։