26.11.2024
 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստին
prev Նախորդ նորություն

Քերոբյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ինչպես նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արման Խոջոյանը։


Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը ընդլայնել համագործակցության շրջանակները:


Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությանը, Կանաչ տաքսոնոմիայի մշակմանը, «Կանաչ Հայաստան» հարթակի շրջանակում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։