22.04.2025
Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում. HRW
prev Նախորդ նորություն

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը:


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը:


Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


 

Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան