8.06.2025
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում. HRW

Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և հումանիտար ճգնաժամ է առաջացնում: Այդ մասին գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:


Նա նշել է, որ թեպետ ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները կարող են անցնել Լաչինի միջանցքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու կամ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար, Արցախի բնակչության շատ կարիքներ մնում են չբավարարված:


«Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, ներառյալ` առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքները»,- գրել է Գոգիան:


 


 

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին