25.11.2024
Ի՞նչ շրջադարձային իրադարձություններ են սպասվում Արցախում այսօր. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի գործոնը հայկական Արցախի պաշտպանության տեսանկյունից բացակայում է. Աբրահամյան

Արցախի հայկականության պահպանման և Արցախի ազգային-ազատագրական պայքարի հիմքում եղած սկզբունքների պաշտպանության տեսանկյունից 3 կարևոր գործոն կա, որոնց առկայությունը պետք է որոշի Արցախի ապագան:


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Առաջին ու ամենակարևոր գործոնը բուն Արցախն է` արցախցիներով, տեղում ծավալվող դիմադրությամբ ու պայքարով:


Այստեղ մեծ նշանակություն ունի ներհասարական հարաբերությունները, իշխանության նկատմամբ վստահությունը, ճգնաժամային իրավիճակում արդյունավետ կառավարումը:
Երկրորդ գործոնը` Հայաստանն է, որի բոլոր իշխանությունները` բացառությամբ փաշինյանականի, իրենց քաղաքականությունը կառուցել են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու և բնականոն զարգացման ընթացքն ապահովելու տրամաբանությունից:


Այս փուլում պետք է արձանագրել, որ ՀՀ-ի գործոնը հայկական Արցախի ապահովման և պաշտպանության տեսանկյունից բացակայում է:


Երրորդ գործոնը` արտաքին բարենպաստ դաշտի ձևավորման խնդիրն է, որի վրա ազդեցություն ունեն առաջին ու երկրորդ գործոնները:


Ներկայումս ՀՀ արտաքին կուրսի և Արցախում ստեղծված ներքին անհասկանալի ու վտանգավոր զարգացումների պայմաններում բացառելի է մեզ համար նպաստավոր պայմանների ձևավորումը:


Հատկապես որ արտաքին միջավայրի վրա ազդող մյուս գործոնները կրկին Արցախի դեմ են աշխատում` ուկրաինական ճգնաժամից մինչև թուրք-ադրբեջանական ներդաշնակ ջանքեր:


Ասածիցս ելնելով 2 խնդիր կա, որի լուծումը կարող է բեկում մտցնել Արցախի հարցով ընթացող գործընթացներում` իշխանափոխություն ՀՀ-ում և պրագմատիկ` ներքին գզվռտոցներից, բացառապես փողի ու դիրքի համար պայքարից զուրկ իշխանության ձևավորումն Արցախում:


Ցավով պետք է արձանագրել, որ արտաքին միջամտությունը, ՀՀ-ից վտանգավոր ուղղորդումներն Արցախում չափազանց ծանր վիճակ են ստեղծել` Արցախին զրկելով դիմակայության ռեսուրսից», - գրել է նա: