25.11.2024
Սկսվում է Ամուլսարի շահագործումը. նախարար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախում խախտել են հրադադարը. ՊՆ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից:


Հայկական կողմից տուժածներ չկան։


Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։


Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։