22.04.2025
Փրայսն ընդգծել է Հարավային Կովկասում լարվածության թուլացման անհրաժեշտությունը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպական հանձնաժողովի անունից ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է սոցիալիստների և դեմոկրատների քաղաքական խմբի Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ գրավոր հարցին։


Բորելը, մասնավորապես, ասել է, որ դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին և դրա հետևանքներին։


"ԵՄ-ն նախկինի պես լրջորեն անհանգստացած է ազատ տեղաշարժի և կենսական նշանակության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումներով, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում տեղի բնակչության համար",- հայտնել է Բորելը:


Նա նաև ասել է, որ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին քայլեր ձեռնարկել միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար՝ եռակողմ հայտարարության դրույթների համաձայն: 


 

Մհեր Գրիգորյանը Կասպրչիկին ներկայացրել է ճգնաժամային իրավիճակն Արցախում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան