26.11.2024
Խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին. վարչապետ
prev Նախորդ նորություն

Փրայսն ընդգծել է Հարավային Կովկասում լարվածության թուլացման անհրաժեշտությունը

ԱՄՆ ուղերձը Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին լարվածության թուլացման միջոցներ գտնելու անհրաժեշտությունն է, որպեսզի իրավիճակը վերադառնա համապարփակ և կայուն խաղաղության ուղի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:


Նա ընդգծել է այդ ջանքերում ԱՄՆ ներգրավվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով և պատրաստակամություն հայտնել շարունակելու դրանք:


«Հուսով ենք, որ այլ երկրներ ճիշտ նույն ուղերձը կհղեն, բայց ես չեմ կարող մեկնաբանել այն ուղերձները, որոնք հղում են այլ երկրներ»,- ասել է Փրայսը:


Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցին և երկրաշարժից հետո Հայաստանի ցուցաբերած մարդասիրական օգնությանը՝ Փրայսը ողջունել է երկրաշարժից հետո Թուրքիային և Սիրիային աշխարհի տարբեր երկրներից օգնության ցուցաբերումը: