22.11.2024
Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան
prev Նախորդ նորություն

ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է "Զանգեզուրյան միջանցքի" բացումը սպասարկելու. Դավթյան

ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է "Զանգեզուրյան միջանցքի" բացումը սպասարկելու։


Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:


"Որքանով հասկանում եմ, արդեն առկա է բազմակողմանի կոնսենսուս ԵՄ, Թուրքիայի, Իրանի և, բնականաբար, Երևանի ու Բաքվի միջև։


Մնաց հասկանալ միջանցքի կարգավիճակը։ Թեև ցանկացած կարգավիճակում՝ անգամ հայկական կողմի տոտալ վերահսկողության պարագայում, այն ծառայելու է մեկ նպատակի՝ թուրքական էքսպանսիայի իրականացմանը դեպի Կասպից տարածաշրջան ու Մեծ Կենտրոնական Ասիա։


"Թավշյա հեղափոխություն" հատուկ օպերացիան մոտենում է իր ավարտին", - ասված է նրա գրառման մեջ։