23.11.2024
Արարատ Միրզոյանը բարձրացրել է ԼՂ-ում հումանիտար աղետը կանխարգելելու անհրաժեշտությունը
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:


Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար», - ասված է գրառման մեջ։