24.11.2024
Խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների ճանաչման. Արցախի նախագահ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ միակ ընտրությունը պայքարն է

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ Այս մասին գրառում է արել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

"Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։

Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։

Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից և բռնազավթումից",- գրել է Վարդանյանը։


Ավելի վաղ Արցախի ԱԽ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած պնդումներն ու արտահայտությունները մտահոգիչ են: