8.04.2025
ՀՀ վարչապետի պնդումներն ու տեսակետները մտահոգիչ են. Արցախի ԱԽ հայտարարություն
prev Նախորդ նորություն

Անտրամաբանական է. ՀՅԴ-ականը ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս. Բաբայան

Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը քիչ առաջ 72 ժամով ձերբակալեց պաշտպանյալիս, ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

"Ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, զուրկ է որևէ իրավական տրամաբանությունից: Չեք հավատա, բայց ձերբակալվել է միայն այն պատճառով, որ ունի հեռախոս",-գրել  է Բաբայանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտվանից որոշ ՀՅԴ-ականների բնակարաններում անցկացվել են խուզարկություններ: ՀՅԴ-ն այս գործողությունները որակել է քաղաքական հետապնդում:

Բազմաթիվ խնդիրներ կան պարենի, դեղորայքի հետ, գումարվեց նաև էլէներգիայի խնդիրը. Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը