27.11.2024
Արցախից Երեւան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն է
prev Նախորդ նորություն

Գարեգին Երկրորդն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:


Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում։


«Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:


Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը»,- նշված է գրառման մեջ։