22.04.2025
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Արցախի ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ սոցցանցերում բանակին վերաբերող գրառումներից

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով վարչական վարույթ է հարուցել Ստեփանակերտ քաղաքի բնակչի նկատմամբ:


Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանությունից՝ հավելելով, որ Մ.Ս. օգտատերը 2022թ. դեկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որը վերաբերել է ՊԲ զորամասերից մեկի սննդի մատակարարմանը:


Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» N 2754-Ն հրամանագրով արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը: Ուստի Մ.Ս.-ի արարքում առկա են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, որով արգելվում է լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը:


ՆԳՆ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական տիրույթում Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող գրառումներից և անվտանգությունը խաթարող այսօրինակ դրսևորումներից:

ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան