10.06.2025
Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ-ի՝ Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է ուղարկվել Արցախ։

Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։


 

Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՍԱՏՄ պաշտոնյաներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը