24.11.2024
Ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
prev Նախորդ նորություն

ՌԴ տրանսպորտի նախարարությունն առաջարկել է «բաց երկնքի» ռեժիմ սահմանել ԵԱՏՄ երկրներում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բոլոր ավիափոխադրողների համար «բաց երկինք» ռեժիմի հաստատումը թույլ կտա նվազեցնել երթուղային մենաշնորհները, ավելացնել ուղղությունների թվաքանակն ու թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների քանակը:

Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա» թերթը, այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նախարարի խոսքով՝ ներկա պահին Ռուսաստանի և Բելառուսի միջև, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը ազատ է:

«Այդ իսկ պատճառով կարելի է խոսել «բաց երկնքի» գործնական ռեժիմի մասին»,-հավելել է Սոկոլովը:

Ռուսաստանի իշխանությունների առաջարկը՝ ԵԱՏՄ տարածքում օդային հաղորդակցության ազատականացման մասին, նախատեսվում է քննարկել նաև Ղըրղզստանի հետ: Նշվում է, որ այս հարցով անցյալ շաբաթ քննարկումներ են անցկացվել Ղազախստանի իշխանությունների հետ: