Ո՞ր ձևակերպմամբ է ՔՊ-ն մերժել ընդդիմության հայտարարությունը
Քաղաքական մեծամասնությունը մերժեց ընդդիմադիր խմբակցությունների կողմից Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ հայտարարություն ընդունելու որոշումը, փոխարենը հրավիրելով սեփական հայտարարության (անատամ) նախագծով արտահերթ։ Այս մասին գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«ՔՊ-ն մերժեց ընդդիմության հայտարարությունը հետեւյալ հիմնական ձեւակերպման համար՝ «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»»,- գրել է պատգամավորը։
VERELQ-ը նշում է, որ Ազգային ժողովում քիչ առաջ ընդունվեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը, որի քննարկմանը ընդդիմությունը չմասնակցեց: