24.11.2024
Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին. Մարուքյան

Ադրբեջանն անընդհատ ասում է, որ ԼՂ հայերի բոլոր իրավունքները և անվտանգությունը երաշխավորված են, մինչդեռ 3-րդ օրն է, Լաչինի միջանցքը արգելափակված է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգւմ գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:


«Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման ընդհտումը աղետի պատճառ է դարձել: Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին և ապացուցում աշխարհին, որ իր հավաստիացումները պարզապես խոսքեր էին»,- մասնավորապես գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։


Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։


Նշենք, որ երեկ դադարեցվել է  նաև Արցախի գազամատակարարումը: