24.11.2024
Ադրբեջանը դրսևորում է տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ. Թաթոյան
prev Նախորդ նորություն

Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին:


ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.


«Քաղաքացիական հագուստով եւ սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա... »:


VERELQ-ը հիշեցնում է, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են իբրև բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։


Նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։


Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարեցին, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին և կոչ արեցին միջազգային հանրությանը պահանջել Բաքվից կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։


Նախօրեին դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը: