20.04.2025
Մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ. Մարուքյան
prev Նախորդ նորություն

Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ հրատապ հավաքի. ՀՀԿ

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։


Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։


"Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։

Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։
Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։
Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք արցախցի քույրերին եւ եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։

Լաչինի միջանցքը նաեւ քո կյանքի ճանապարհն է։
Արցախը տեր ունի՝ արցախցին է։
Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։
Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։
Տիրոջ իրավունքով վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ",- նշվաց է հաղորդագրության մեջ։


 

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար