19.04.2025
Լաչինի միջանցքը արտաքին աշխարհի հետ ԼՂ-ի կապի միակ և կենսական ուղին է. Իրանում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման դադարեցմանը:

«Դաժան ձմռան պայմաններում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անջատել է գազի մատակարարումը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման երկրորդ օրվա հետ զուգահեռ։ Այժմ մենք հաստատ գործ ունենք հումանիտար աղետի հետ, որին միջազգային հանրությունը պետք է պատշաճ արձագանքի»,- գրել է Մարուքյանը՝ գրառման մեջ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:


 


 

Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ հրատապ հավաքի. ՀՀԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար