21.04.2025
Սերժ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ
prev Նախորդ նորություն

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում նկատում է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահ նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է դեռ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, բայց նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է միայն այսօր երեկոյան։

Վարդան Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է, մի շարք պաշտոններ է վարել «ՀայՌուսգազարդ»-ում,2014-ից առ այսօր հանդիսացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, ընկերության Տնօրենների Խորհրդի և վարչության անդամ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:
Սերժ Սարգսյան. Հայաստանը վստահորեն ընթանում է առաջ՝ նոր տեսլականը խարսխելով անցած ձեռքբերումների վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար