12.06.2025
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ
prev Նախորդ նորություն

Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի նիստին կմասնակցի նաև Ղրղզստանի նախագահը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը այս շաբաթ կայցելի Վրաստան, ինչպես նաև կմասնակցի Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի նիստում: Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի գրասենյակը:

Աթամբաևը պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի չորեքշաբթի օրը, որից հետո կմեկնի Երևան:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երևանում նախագահների մակարդակով անցկացվելիք ՀԱՊԿ խորհրդի նիստում կհրապարակվի, թե ով է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային: Վերջինս տեղեկացրել էր, որ թեկնածուն Հայաստանի ներկայացուցիչ է: Այս պահի դրությամբ շրջանառվում է երկու հավանական թեկնածուների՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի և Վաղարշակ Հարությունյանի անունները:
Քաղաքապետ. Մարտունեցին գիտակցված ընտրություն արեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը