6.06.2025
Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը շնորհավորել է Տոկաևին հաղթանակի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու պաշտոնում»։


VERELQ-ը հիշեցնում է, որ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը:


 

ՀՀ-ն մեծապես կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների առկա բարձր մակարդակը. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին