24.11.2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին եւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:


Ինչպես տեղեկացնում են ՊՆ–ից, նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ եւ արդյունաշատ աշխատանք:


Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:


Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ հարաբերությունները:


Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: